00:00:00

Հանրապետության մի շարք վայրերում ապրիլի 26-ին գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ կատարելու նպատակով

20:20, 25 ապրիլ 2019

 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով  ապրիլի   26 -ին ժամը  10.00-ից  մինչև  ժամը 15.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի առանձնատների և «Գրին Ընդ Ռեդ» ՍՊԸ-ի, ապրիլի  26 -ին ժամը  10.00-ից  մինչև  ժամը 12.00-ն` Սյունիքի  մարզի Գորիս քաղաքի Վանքի տափ 6-րդ թաղամասի,  ժամը՝ 14.00-ից  մինչև  ժամը 16.00-ն  Սյունիքի  մարզի Հարթաշեն համայնքի, իսկ  ժամը՝ 10.00-ից  մինչև  ժամը 17.00-ն Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի  գազասպառողների  գազամատակարարումը: Այս մասին հայտարարություն է տարածել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր