00:00:00

Վերահաստատենք, որ երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը. Կալիֆորնիայի նահանգապետի գրառումը Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

17:26, 25 ապրիլ 2019

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Գեվին Նյուսոմը:  Կալիֆորնիայի նահանգապետը կատարել է հետևյալ գրառումը. «Եկեք վերահաստատենք, որ մենք երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը և միշտ հանդես կգանք ատելության և չարագործությունների դեմ, որտեղ էլ որ դրանք պատահեն»: Գրառմանը կից Կալիֆորնիայի նահանգապետը հրապարակել է իր ստորագրած հռչակագիրը, որով 2019 թվականի ապրիլի 24-ը Կալիֆորնիայում հռչակվել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր