00:00:00

Պուտինի եւ Կիմ Չեն Ունի առաջին գագաթնաժողովը տեւել Է երեքուկես ժամ

17:15, 25 ապրիլ 2019 Աշխարհ

Վլադիվոստոկում ավարտվել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի առաջին գագաթնաժողովը: Բանակցությունները շարունակվել են երեքուկես ժամ, գրեթե երկու ժամ ղեկավարները զրուցել են դեմ առ դեմ, տեղեկացնում Է  ՌԻԱ Նովոստիին: Պուտինի խոսքով՝ ԿԺԴՀ-ի ղեկավարի հետ խոսակցությունը «հանգամանալի» Էր: Արծարծվել են երկկողմ հարաբերությունների թեմաները, համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ Կորեական թերակղզու իրադրությունը: Այդ կապակցությամբ Պուտինը նշել Է, որ Կորեական թերակղզու միջուկային հիմնախնդրի լուծումն այլընտրանք չունի: «Ելնում ենք այն բանից, որ տարածաշրջանի միջուկային եւ մյուս խնդիրների խաղաղ լուծման այլընտրանք չկա ու չի կարող լինել»,-հայտարարել Է նա: Պուտինը հավաստիացրել Է, որ Ռուսաստանն իր կողմից պատրաստ Է շարունակել փոխգործակցությունը թերակղզում լարվածության թուլացման, ամբողջ Հյուսիսարեւելյան Ասիայում անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Իր հերթին Կիմ Չեն Ունը շնորհակալություն Է հայտնել Պուտինին բանակցությունների ընթացքում անցկացրած հիանալի ժամանակի համար, նշելով, որ բովանդակալից զրույց Է անցկացվել ընդհանուր հետաքրքրություն ներկայացվող հարցերի, ինչպես նաեւ հրատապ բոլոր խնդիրների շուրջ: Նա հույս Է հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն նույն օգտակար ու կառուցողական հունով: Հանդիպումը տեղի Է ունեցել Ռուսկի կղզում՝ Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի մասնաշենքերից մեկում: Սա Կիմ Չեն Ունի առաջին այցն Է Ռուսաստան, ինչպես նաեւ առաջին արտասահմանյան ուղեւորությունը ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահի պաշտոնում նրա վերընտրվելուց ի վեր: ՌԻԱ Նովոստիի աղբյուրի տեղեկատվության համաձայն, գագաթնաժողովից հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդին սպասում Է մշակութային ծրագիր: Նա Վլադիվոստոկում կգտնվի մինչեւ ապրիլի 27-ի առավոտը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր