00:00:00

«Եթե այստեղ մարդիկ մեղադրում են ժողովրդին, որ իրենց չեն ընտրել, մի՛ արեք այդպես»

16:30, 20 մարտ 2018

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՍԴ նախագահի նախագահի թեկնածու Հրայր Թովմասյանին հաջողություն մաղթեց՝ հիշեցնելով, որ նրա պրոֆեսիոնալիզմի մասին արդեն խոսվել է այս դահլիճում: «Դուք ձեր ամբողջ կենսագրության ժամանակ դրսևորվել եք որպես սրտացավ ու պետական ջատագով: Եթե այստեղ մարդիկ մեղադրում են ժողովրդին, որ իրենց չեն ընտրել, մի՛ արեք այդպես, ՌԴ-ում էլ նման մեկը մեղադրում էր, նրան էլ 5 տոկոս է տրվել»,-ասաց նա ՝ դիմելով ընդդիմադիրներին: Մասնավորապես «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դժգոհություն հայտնեց Հրայր Թովմասյանի առաջադրման վերաբերյալ: Նա նկատեց, որ եթե ընդդիմադիրներն ասում են, որ ժողովուրդը 10 հազար դրամով է ընտրում, ապա հենց այդ նույն ընդդիմադիրների քաղաքական կշռի ցածրության մասին է դա խոսում: Ապա ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցին. «Պարոն նախագահը հստակ նշեց, որ անձնական հավակնություններն ավելի ցածր են, քան պետության շահն է, ու սա է տարբերությունը քաղաքական անցողիկ գործիչներից մինչև պետական գործիչների»,-նշեց նա: Շարմազանովը կոչ արեց հնարավորություն տալ, որպեսզի իր հնարավորությունները ծառայեցնի ՍԴ նախագահի պաշտոնում ի շահ պետության զարգացման և բարօրության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր