00:00:00

Նուռնուս գյուղում զինամթերք է հայտնաբերվել. փրկարարները սահմանազատել են տարածքը

14:43, 19 ապրիլ 2019

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 18-ին, ժամը 17:37-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի ամառանոցներում՝ Ուրց թաղամասի 2-րդ փողոցի այգետնակներից մեկում, հողագործական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է նռնականման առարկա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը: Նուռնուսի ամառանոցների «Ուրց» թաղամասի 2-րդ փողոցի այգետնակներից մեկին հարակից հողատարածքում հայտնաբերվել են ականանետի գլխիկ՝ 62 մմ-անոց, 3 բեկորային նռնակ, Կալաշնիկովի ինքնաձիգի դետալներ, փամփուշտ (2 հատ, 5x45 մմ) և անհայտ ծագման պայթուցիկ փոշի: Փրկարարները սահմանազատել են տարածքը: ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները տեղափոխել են հայտնաբերված զինամթերքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր