00:00:00

«Հրայր Թովմասյանը ՍԴ է գործուղվում է որպես watch dog, այսինքն՝ պահապան շուն»

15:47, 20 մարտ 2018

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը հայտարարություն է՝ կազմակերպված պետության դարաշրջանի ավարտի մասին: «Նա պաշտոնապես հայտարարում է այլ պետության մասին, որը պետք է անվանել ստահոդ պետություն»,-ՍԴ նախագահի թեկնածու Հրայր Թովմսյանի ընտրության ժամանակ ասաց Փաշինյանը: Կապելով իր ասածը Հրայր Թովմասյանի հետ՝ նա նշեց, որ նաև Հրայր Թովմասյանի ձեռամբ գրված Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով խորհրդարանական քննարկումները վեր են ածվում շուտասելուկի, երբ հարցերը քննարկվում են մեկ ժամանոց ռեժիմով, մի քանի րոպե ելույթներով, և պատգամավորները հնարավորություն չեն ստանում՝ կարդալու իրենց իսկ կողմից ընդունվելիք օրենքները: Ըստ Փաշինյանի՝ ՀՀԿ-ն խորհրդարանում հանրապետության 4-րդ նախագահ ընտրեց, սակայն պարզվում է, որ այդ ընտրության արդյունքները ՍԴ-ում բողոքարկել հնարավոր չէ: «ՍԴ-ում այդ դրույթներն ուժի մեջ են մտնում նախագահի լիազորությունները ստանձնելու օրը, սա  է ստահոդ պետության հայեցակարգը: Նախագահի ընտրությունները կազմակերպվում են Սահմանադրությամբ չնախատեսվող ձևով ու թեկնածուով, և դրանից հետո հնարավորություն չկա բողոքարկելու, և դրա հեղինակը Հրայր Թովմասյանն է, բա այդքանից հետո Սերժ Սարգսյանն ինչո՞ւ պիտի նրան չգործուղի ՍԴ: Նա գործուղվում է այնտեղ որպես watch dog, այսինքն՝ պահապան շուն, բառիս քաղաքական իմաստով»,-հարցրեց Փաշինյանը: Շարունակելով նա հայտարարեց. «Առավոտից իրիկուն այս պետությունը խմում է զինվորի կենացը ոտնկայս, սակայն մայկայի պարտավորությունը թողել է ծնողի վրա, ու եթե չկարողանա մայկա, տռուսիկ ուղարկել ծնողը, այս ստահոդ պետության զինվորը առանց դրա կմնա: Ամենևին էլ հեռու չէ այն ժամանակը, երբ ծնողների վրա կդրվեն ավտոմատները, Իսկանդերի վառելանյութը, տանկերի շարասյունը: Ստահոդ այս պետությունը պետք է արժանանա լրջագույն դիմադրության»,-եզրափակեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր