00:00:00

Աննախադեպ. Օրակարգում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկությունն է. «Ժամանակ»

13:25, 18 ապրիլ 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը այսօր քվեարկության կդնի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը: ԼՀ խմբակցությունը կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին օրենքի նախագծի շրջանակում հարցապնդում էր ուղարկել կառավարություն՝ պարզելու, թե ինչ սկզբունքով են կատարվում կրճատումները, որ ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երն են կրճատվում, որքան միջոցներ են խնայվում այդ կրճատման արդյունքում, և արդյոք դրանք ուղղվելու են աշխատավարձերի և թոշակների բարձրացմանը: Ֆինանսների նախարարությունը հարցապնդմանը տվել է նույնաբովանդակ և կոնկրետություն չպարունակող պատասխաններ, ինչը ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը բնորոշեց վիրավորական և խորհրդարանական կառավարման հավակնող երկրի համար վատ տարբերակ: Օգտվելով Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի ընձեռած հնարավորությունից՝ Մարուքյանը դրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը: Նախագիծը այսօր քվեարկության կդրվի առանց քննարկման, և դա նոր Հայաստանում կլինի աննախադեպ իրադարձություն, երբ խորհրդարանական խմբակցությունը դնում է կառավարության մեկ առանձին անդամի պաշտոնանկության հարցը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր