00:00:00

Առանց թույլտվության հրավառություն կազմակերպողը կտուգանվի 1-2 մլն դրամով

15:24, 20 մարտ 2018

Այսուհետ Հայաստանի տարածքում հրավառությունների իրականացման գործընթացը կարգավորվելու է. համապատասխան օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում այսօր ներկայացրել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Ըստ նրա «Ելք» խմբակցությունը գրավոր առաջարկ է արել, որի համաձայն նախագծում արվել է փոփոխություն: Մասնավորապես, ավելացվել է հետեւյալ դրույթը. «Տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառություների համար նախատեսված հրագործական նյութերի արտադրանքի եւ այլ պայթուցիկ սարքերի վաճառքը թույլատրվում է բացառապես համայնքի ղեկավարի կողմից տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվություևն ստացած կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին: Հետեւաբար ամբողջ վերահսկողական գործառույթը փակելու համար առաջարկվել է փոփոխություն կատարել վարչական իրավախախտումների մասին օրենքով, որով սահմանվում է, որ առանց համայնքի ղեկավարի թույլտվության նման նյութեր վաճառողը, կազմակերպողը ենթարկվում է տուգանքի առաջին անգամ 250 հազար դրամ, երկրորդ անգամ 300 հազար դրամ»,-ասաց Կամո Արեյանը:

«Ելք» խմբակցությունն առաջարկել են նաեւ, որ տուգանքը սահմանվի միայն դատարանի վճռով, սակայն այս առաջարկը չի ընդունվել:

Կամո Արեյանն ասաց, որ  առաջարկվում է, որ հրավառություն իրականացնող իրավաբանական անձինք դիմեն տեղական ինքնակառավարման մարմին, վճարեն թույլտվության տուրք՝ 50.000-300.000 դրամի սահմաններում եւ ստանա հրավառություն անելու թույլտվություն: Սահմանված կարգը խախտողների համար նախատեսվում է տուգանք. առաջին անգամ 1 մլն դրամի չափով, երկրորդ անգամ՝ 2 մլն դրամի չափով: Կամո Արեյանը նշեց, որ թույլտվությունը տրվելու է տարեկան կտրվածքով, որից հետո հրավառություն կազմակերպողը կարող է այն իրականացնել այնքան, որքան ցանկանում է: Նա նաեւ տեղեկացրեց, որ այսուհետ հրավառության իրավունք կարող են ունենալ բացառապես իրավաբանական անձինք, ֆիզիկական անձինք նման իրավունք չեն ունենալու: Կառավարությունը կսահմանի չափորոշիչներ, թե որոնք են կենցաղային հրավառությունները, եւ որոնք հատուկ նշանակության, որից հետո հստակ կլինի վերահսկողությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր