Դատարանում ուժեղացված հսկողություն է:
Նշենք, որ մեղադրողը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջել էր 11 տարվա ազատազրկում, Գեւորգ Սաֆարյանի համար՝ 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար՝ 3 տարի, Հրայր Թոփչյանի համար՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար՝ 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար՝ 2 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին: