00:00:00

Ֆարմանյանը հավելում է Սարգսյանի հավելմանը (տեսանյութ)

15:13, 20 մարտ 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, խորհրդարանում  լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  Սերժ Սարգսյանի այն խոսքերի մասին, որ եթե առաջադրվի վարչապետ, ուրեմն դա կլինի մեկ հավելումով՝ երիտասարդ լիդերներ պատրաստել: Irakanum.am-ի դիտարկմանը, թե՝ սա Սերժ Սարգսյանի կողմից հայտարարություն չէ վարչապետ դառնալու մասին եւ արդյո՞ք չի դրժում 2014 թվականի իր հայտարարությունը: «Տեղին չէ օգտագործել դրժել արտահայտությունը: Հանրապետության նախագահը իր խոսքում ասել է, որ անհրաժեշտ է մեջբերումներ կատարելիս լինել բարեխղճորեն, որպեսզի ենթատեքստը ճիշտ ստացվի: Նախագահը ներկայացրել է, որ այն ինչ ասվել է շատ հստակ, որ խոսքը հավակնությունների մասին է: Նա երեկ եւս վերահստատել է, որ նման հավակնություններ չկա, բայց կա ռեալ քաղաքական իրավիճակ, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում խորհրդարանական մեծամասնությանն է պատկանում սահմանադրական իրավունքը ներկայացնելու վարչապետի իր թեկնածուին»,- ասաց Սամվել Ֆարմանյանը եւ ավելացրեց, որ յուրաքանչյուր ՀՀԿ-ական իր փաստարկումն ունի, որ կարելի է առաջադրել Սերժ Սարգսյանին: Ֆարմանյանը նշեց, որ քննարկումները շարունակվում են: Լրագրողներից մեկի հարցին, թե այս ընթացքում ՀՀԿ-ականներն ասում էին, որ վարչապետի թեկնածուի մասով քննարկումներ չեն եղել, բայց երեկ Սերժ Սարգսյանը նշել է, որ այս ընթացքում քննարկումներ եղել են, Ֆարմանյանն ասաց. «Նախագահ Սարգսյանն ասել է այն, որ կուսակցական ինստիտուտոնալ հարթակում քննարկումներ չեն եղել: Խոսքը վերաբերվում է նրան, որ մեզանից յուրաքանչյուրն ունեցել է քննարկում միմյանց հետ»,- ասաց Ֆարմանյանը, հավելելով, որ ինքը եւս վարչապետի պաշտոնում տեսնում է Սերժ Սարգսյանին: Այլ մանրամասներ՝ Irakanum.am-ի տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=SFlu0Hvp9LI&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր