00:00:00

Վայոց ձորում մեքենան գլորվել է ձորը և բռնկվել. կա 3 վիրավոր

15:03, 20 մարտ 2018 Իրավական

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 20-ին, ժամը 04:11-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 100-րդ կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի 35 LS 592 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1961 թ. ծնված Ժ. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել հարակից ձորակը (մոտ 15 մ) և բռնկվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորներ՝ 1965 թ. ծնված Լ. Դ.-ը,  1957 թ. ծնված Թ. Մ.-ը հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:45-ին, մարվել՝ 04:47-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր