00:00:00

«Աստված լսել է Սարոյանին» (տեսանյութ)

14:25, 20 մարտ 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցությա պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը կարծում է, որ Աստված լսել է իրենց ձայնը, եւ Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ: Այս մասին, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սարգսյանի երեկվա հայտարարությանը, թե եթե վարչապետի պաշտոնում առաջադրվի իր թեկնածությունը, ապա դա կլինի մեկ հավելումով: Սերժ Սարգսյանը նաեւ նշել էր, որ քննարկումների վերջնական փուլում նոր ամեն ինչ պարզ կդառնա: «Չգիտեմ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին»,- ասել էր Սերժ Սարգսյանը: Սարոյանը հայտնեց, թե ինքը որեւէ քննարկման չի մասնակցել: Ինչ վերաբերում է փողոցային պայքարին, ապա ըստ Սարոյանի ժողովուրդն այդքան պարապ չէ: Այլ մանրամասներ՝ Irakanum.am-ի տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=cIL_4eZoGfs&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր