00:00:00

Ֆրանկլին Գոնսալեսի գործով Չեխիայում կրկին նիստ կլինի. «Ժողովուրդ»

13:25, 17 ապրիլ 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբորորդու` արդեն Ֆրանկլին Գոնսալես անունով հայտնի դարձած Նարեկ Սարգսյանի դատական նիստը Չեխիայում կկայանա ապրիլի 21-ին: Գրել էինք, որ ապրիլի 4-ին մեկ նիստ արդեն տեղի էր ունեցել: Դատական այդ նիստը հրավիրվել էր քննարկելու Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության դիմումը: Նախորդ նիստի ժամանակ գործը նախագահող դատավորը հայտարարել է, որ քննվում է ևս մեկ քրեական գործ` Պրահայում Ն. Սարգսյանին հայտնաբերելիս Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր ներկայացնելու հետ կապված»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր