00:00:00

Օպերային թատրոնի շուրջ ծավալվող աղմուկն ու հաշվետվությունը

18:25, 16 ապրիլ 2019

Օպերային թատրոնի շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները ստիպում են բարձրաձայնել մի երևույթ, որն այնքան էլ կոռեկտ չեմ համարում: Կարծում եմ ցանկացած ղեկավար-արվեստագետ աշխատում է հանուն արվեստի, հանուն պատմություն կերտելու: Մինչ օրս օպերային թատրոնը ղեկավարած ոչ մի ղեկավար-արվեստագետ չի բարձրաձայնել իր ղեկավարության ժամանակահատվածում իրականացրածը, որովհետև այդ ամենն արվել է հանուն թատրոնի, հանուն արվեստի և պատմության: Այսօր ստիպված եմ ներկայացնել վերջին 25 տարիներին Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երեք տնօրենների և գեղարվեստական ղեկավարների կողմից իրականացված պրեմիերաների, համերգային կատարումների, վերականգնված ներկայացումների և հյուրխաղերի մեծ մասը: Նշելով պետ. պատվերի շրջանակներում և հովանավորների օգնությամբ իրականացվածը: Անպատվաբեր է պախարակել և ժխտել փաստացի կատարվածը: Ինչպես նաև հղում տեսագրություն, որոնք հակասում են իրականությանը https://a1plus.am/hy/article/202507 7:30-ից https://www.shantnews.am/news/view/330000.html?fbclid=IwAR3vkENjxxZ5_GEFmK9Czokj7kl1A9r8TtN4lg9TpZTdMR6NXAEALUeBZY0 13:40-ից Ստորև ներկայացնում ենք փաստերը. Հարգանքներով՝ 1999թ-2017թ-Թատրոնի փոխտնօրեն՝ ՀրաչԳրիգորյան 1999թ-2014թ-Թատրոնի տնօրեն՝ Կամո Հովհաննիսյան 2014թ-2017թ- Թատրոնի տնօրեն՝ Անդրանիկ Արզումանյան 2000-2015 թթ- Թատրոնի գլխավոր դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան 1993-2014 թթ., 2017-2018թթ.- թատրոնի գլխավոր խմբավար՝ Կարեն Սարգսյան 2014-2017 թթ. թատրոնի փոխտնօրեն՝ Նարեկ Անտոնյան   Ա. Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի վերջին  25 տարիների  առաջնախաղերը, համերգային կատարումները և վերականգնված ներկայացումները 1993 թ. – Գ. Դոնիցետի  «Պողիկտոս» (հովանավորչական, ռեժիսոր՝ Տ. Լևոնյան, տնօրեն՝Տ. Լևոնյան )
  • –Լ. Ճգնավորյան «Օթելլո» բալետ (բալետմայստեր՝ Վ. Գալստյան, տնօրեն՝Տ. Լևոնյան)
1994 թ. - Ա. Տիգրանյան  «Անուշ» (պետ. պատվեր, ռեժիսոր՝ Տ. Լևոնյան, տնօրեն՝ Տ. Լևոնյան) 1995 թ.- Ջ. Վերդի  «Օթելլո»  (պետ. պատվեր, ռեժիսոր՝ Տ. Լևոնյան, տնօրեն՝ Տ. Լևոնյան) 1995 թ. – Վ. Մոցարտ  «Առևանգում հարեմից» (համերգային կատարում, տնօրեն՝ Տ. Լևոնյան) 1997 թ. Ռ. Լեոնկավալո «Պայացներ» (ռեժիսոր՝ Տ. Լևոնյան, տնօրեն՝ Տ. Լևոնյան) 1998 թ. Ժ. Բիզե-Շչեդրին «Կարմեն» սյուիտ (բալետ, բալետմայստեր՝ Ա. Գրիգորյան, տնօրեն՝ Տ. Լևոնյան) 1999 թ. – Մինկուս  «Դոն Կիխոտ» (պետ. պատվեր, բալետմայստեր՝ Վ. Գալստյան, գեղ. ղեկավար՝ Տ. Լևոնյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան) 2001 թ.- Բելլինի  «Նորմա» (հովանավորչական-պետ. պատվեր, ռեժիսոր՝ Բ. Հայրապետյան, գեղ. ղեկավար՝ Գ. Գրիգորյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան)
  • Ժ. Բիզե «Կարմեն» (պետ. պատվեր, ռեժիսոր՝ Ա. Մելիքսեթյան, գեղ. ղեկավար՝ Գ. Գրիգորյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան)
  • Լ. Ճգնավորյան և Մավիսակալյան «Սուրբ Տրդատ և Հռիփսիմե» (պետ. պատվեր, բալետմայստեր՝ Մ. Մարտիրոսյան, գեղ. ղեկավար՝ Գ. Գրիգորյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան)
  • Ա. Վիվալդի «Տիգրան Մեծ» (պետ. պատվեր, թատերականացված համերգային կատարում՝ նվիրված քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունման 1700 ամյակի շրջանակին, ռեժիսոր՝ Գ. Գրիգորյան, գեղ. ղեկավար՝ Գ. Գրիգորյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան)
2003 թ.- Ա. Տիգրանյան «Անուշ» (Հ.Ը.Բ.Մ. Լուիզ Սիմոն-Մանուկյանի հովանավորությամբ, ռեժիսոր՝ Գ. Գրիգորյան, գեղ. ղեկավար՝ Գ. Գրիգորյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան) 2004 թ. –Ա. Խաչատրյան  «Գայանե» (Հ.Ը.Բ.Մ. Սիլվա Սահակյանի հովանավորոիթյամբ, բալետմայստեր՝ Վ. Գալստյան, գեղ. ղեկավար՝ Գ. Գրիգորյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան) 2005 թ. –Ս. Ռախմանինով  «Ալեկո» (Կ. Օրբելյանի հովանավորությամբ, ռեժիսոր՝ Ի. Գաբիտով, գեղ. ղեկավար՝ Գ. Գրիգորյան, տնօրեն՝. Կ. Հովհաննիսյան)
  • Պ. Ի. Չայկովսկի «Իոլանտա» (համերգային կատարում, գեղ. ղեկավար՝ Գ. Գրիգորյան, տնօրեն՝. Կ. Հովհաննիսյան)
2006 թ. – Բռամս «Գերմանական ռեքվիեմ» (Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի համալսարանի երգչախումբ, օպերային թատրոնի երգչախումբ, մեներգիչներ և սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Ֆրանս Վասսերման, գեղ. ղեկավար՝ Գ. Գրիգորյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան) 2007 թ. Տ. Չուխաջյան  «Արշակ Բ» (պետ. պատվեր, ռեժիսոր՝ Գ. Գրիգորյան, գեղ. ղեկավար՝  Գ. Գրիգորյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան)
  • Ա. Տիգրանյան «Դավիթ Բեկ» (պետ. պատվեր, ռեժիսոր՝ Գ. Գրիգորյան, գեղ. ղեկավար՝ Գ. Գրիգորյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան)
2008 թ. – Է. Հովհաննիսյանի երաժշտության հիման վրա  «Վարդանանք» (պետ. պատվեր, բալետմայստեր՝ Ռ. Խարատյան, գլխավոր դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան)
  • Պիացոլլա «Տանգո» (պետ. պատվեր, բալետմայստեր՝ Ռ. Խարատյան, գլխավոր դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան)
  • Ա. Տերտերյան «Երկրաշարժ» (պետ. պատվեր, ռեժիսոր՝ Լ. Իվանյան, գլխավոր դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան)
2009 թ. – Ա. Խաչատրյան  «Սպարտակ» (հովանավորչական, բալետմայստեր՝ Յ. Գրիգորովիչ, գլխավոր դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան)
  • Ալ. Սպենդիարյան «Ալմաստ» (պետ. պատվեր, ռեժիսոր՝ Գ. Իսահակյան, գլխավոր դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան)
  • Վ. Մոցարտ «Դոն Ժուան» (հովանավորչական, ռեժիսոր՝ Ի. Գաչեչիլաձե, գլխավոր դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան)
2010 թ.- Պերգոլեզի «Ստաբաթ Մատեր» (պետ. պատվեր, բալետմայստեր՝ Ռ. Խարատյան, գլխավոր դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան)
  • Յ. Ս. Բախ «Չարչարանքներ ըստ Բախի» (պետ. պատվեր, բալետմայստեր՝ Ռ. Խարատյան, գլխավոր դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան)
  • Ջ. Վերդի «Աիդա» (հովանավորչական, ռեժիսոր՝ Մ. Կորրադո, գլխավոր դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան)
2011 թ.- Ալ. Հարությունյան «ՍայաթՆովա» (պետ. պատվեր, ռեժիսոր՝ Ա. Սուքիասյան, գլխավոր դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան)
  • Ս. Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ» (պետ. պատվեր, բալետմայստեր՝ Ռ. Խարատյան, գլխավոր դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան)
2012 թ. –Վիվալդի «Գարուն» (պետ. պատվեր, «Տարվա եղանակներ»-ի հիման վրա, բալետմայստեր՝ Ռ. Խառատյան, գլխավոր դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան)
  • Ժ. Բիզե «Կարմեն» (համերգային կատարում, գլխավոր դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան )
  • Մ. Ռավել «Բոլերո» (պետ. պատվեր, բալետմայստեր՝ Ռ. Խարատյան, գլխավոր դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան)
  • Է. Հովհաննիսյան «Ձոն հավերժության» (պետ. պատվեր, բալետմայստեր՝ Ռ. Խարատյան, գլխավոր դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան)
  • Է. Սադոյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» (թատերականացված համերգային կատարում, թատրոնի միջոցներով, գլխավոր դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան)
  • Ռ. Ալթունյան «Գրիգոր Նարեկացի» բալետ-օրատորիա (համերգային կատարում, գլխավոր դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան)
2013 թ. –Կառլ Օրֆ «Կարմինա Բուրանա» (համերգային կատարում, գլխավոր դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան)
  • Ջ. Վերդի «Ռեքվիեմ» (նվիրված՝ Ջ. Վերդիի ծննդյան 200 ամյակին, գլխավոր դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, տնօրեն՝ Կ. Հովհաննիսյան )
2014 թ.- Վ. Մոցարտ «Կախարդական սրինգ» (համերգային կատարում, գլխավոր դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, տնօրեն՝ Ա. Արզումանյան)
  • Ջ. Վերդի «Տրուբադուր » (վերականգնում, գլխավոր դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, տնօրեն՝ Ա. Արզումանյան)
  • Ա. Տերտերյան «Կրակե օղակ» (հովանավորչական, ռեժիսոր՝ Մ. Սահակյան, գլխավոր դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, տնօրեն՝ Ա. Արզումանյան)
  • Ալ. Իրադյան «Ինքնասպանի գրառումներ» բալետ (խորեոգրաֆ՝ Ա. Բալմանուկյան, բեմադրող ռեժիսոր՝ Ս. Թադևոսյան, գլխավոր դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, տնօրեն՝ Ա. Արզումանյան, , «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի աջակցման հիմնադրամի» աջակցությամբ, տնօրեն՝ Շ. Գրիգորյան, երաժշտական ղեկավար՝ Կ. Դուրգարյան)
2015 թ.- Իսպանական ժողովրդական երաժշտության հիման վրա «Լորկիանա» (վերականգնում, գլխավոր դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, տնօրեն՝ Ա. Արզումանյան)
  • Երաժշտությունը հավաքական «Զույգ արեգակներ» (հովանավորչական, բալետմայստեր՝ Ռ. Խառատյան «Բալետ 20-21» հիմնադրամ, գլխավոր դիրիժոր՝ Կ. Դուրգարյան տնօրեն՝ Ա. Արզումանյան)
  • Հայը աշխարհի կոմպոզիտորների օպերաներում (թատերականացված համերգ, Ալ. Սիրանոսյան «Տիգրանի կերպարանափոխումները» գրքի շնորհանդես, գլխավոր դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, տնօրեն՝ Ա. Արզումանյան, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի աջակցման հիմնադրամի» աջակցությամբ, տնօրեն՝ Շ. Գրիգորյան)
2016 թ. Բելլինի «Նորմա» (պետ. պատվեր, վերականգնված, գեղ. ղեկավար՝ Գ. Գրիգորյան, տնօրեն՝ Ա. Արզումանյան)
  • Պուչչինի «Տոսկա» (պետ. պատվեր, ռեժիսոր՝ Ն. Ստեփանյան, գեղ. ղեկավար՝ Գ. Գրիգորյան, տնօրեն՝ Ա. Արզումանյան)
  • Ա. Խաչատրյան «Մասկարադ» (պետ. պատվեր, բալետմայստեր՝ Վ. Գալստյան, տնօրեն՝ Ա. Արզումանյան)
  • Ջ. Ռոսսինի «Մոխրոտը » (թատերականացված համերգային կատարում, տնօրեն՝ Ա. Արզումանյան)
  • Ադան «Ջիզել» (վերականգնված, նոր դեկորացիաներ ու հագուստներ, տնօրեն՝ Ա. Արզումանյան)
    Ա. Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի վերջին 25 տարիների  հյուրախաղերը 1995 թ. Մոսկվա, Большой театр – Դոնիցետի «Պողիկտոս» (Պատմական բեմ), Ա. Տիգրանյան «Անուշ» (Մոսկվայի պետական օպերետային թատրոն)
  • Յալտա- սպենդիարյանյան օրեր, Գոհար Գասպարյանի, Տիգրան Լևոնյանի և թատրոնի տղամարդկանց երգչախմբի ու մեներգիչների մասնակցությամբ
1996 թ. Եգիպտոս - Համերգ Գոհար Գասպարյանի, Տիգրան Լևոնյանի և  թատրոնի մեներգիչների մասնակցությամբ 1998 թ.  Իսպանիա – Դոնիցետի « Պողիկտոս» (Մերիդա քաղաքում 2 ներկայացում) 1999 թ. Իսպանիա- Վերդիի «Օթելլո» (7 քաղաք, 8 ներկայացում) 1999 թ. Ամերիկայի Միացյալ Նահանգներ – Ա. Տիգրանյան «Անուշ» 2001 թ. Լիբանան - Վերդի  «Տրավիատա» 2003 թ. Большой театр-ի նոր բեմի բացումը - Բելինի «Նորմա» 2003 թ. Հունաստան - Մոցարտ «Դոն Ժուան» (Մեր նվագախումբը, երգիչները՝ այլ երկրներից) 2004 թ. Թբիլիսի- Օպերային թատրոնի մենակատարների գալլա համերգ (Թբիլիսիյի օպերային թատրոնի նվագախումբ, դիրիժոր՝ Կ. Դուրգարյան) 2005 թ. Թուրքիա –Ա. Խաչատրյան «Գայանե» (բալետային խումբ և նվագախումբ ) 2007 թ. Եգիպտոս - Խաչատրյան «Գայանե» 2008 թ. Բահրեյն – Խաչատրյան «Գայանե» (միայն բալետային խումբը, ձայնագրությամբ) 2009 թ. Բեռլին- Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գալլա համերգ
  • Մադրիդ – Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գալլա համերգ
2010 թ. Վրաստան -  Պիացոլա «Տանգո» (միայն բալետային խումբը, ձայնագրությամբ)
  • Քատար- Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գալլա համերգ
2011 թ. Սիրիա - Խաչատրյան «Սպարտակ» ( բալետային խումբ և նվագախումբ) 2013 թ. Դոհա-  Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ» (4 ներկայացում, բալետմայստեր՝ Ռ. Խառատյան, միայն բալետային խումբը, ձայնագրությամբ)
  • Սանկտ Պետերբուրգ – Օպերային թատրոնի մենակատարների գալլահամերգ (Մարինյան թատրոնի նվագախմբի հետ, Մարինյան թատրոնի համերգային մեծ դահլիճ, դիրիժոր՝ Կ. Դուրգարյան)
  • Օման- Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գալլա համերգ
2014 թ. Սանկտ Պետերբուրգ- Խաչատրյան «Գայանե» (երկու ներկայացում՝ Մարինյան թատրոնի նվագախմբի հետ, «Ա. Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի աջակցման հիմնադրամ», տնօրեն՝ Շ. Գրիգորյան, երաժշտական ղեկավար՝ Կ. Դուրգարյան)
  • Սանկտ Պետերբուրգ «Հայաստանի առաջատար օպերային ձայներ» գալլա համերգ (Կոնստանտինովյան սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, Սանկտ Պետերբուրգի Դ. Դ. Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի աջակցման հիմնադրամի» աջակցությամբ, տնօրեն՝ Շ. Գրիգորյան, երաժշտական ղեկավար՝ Կ. Դուրգարյան)
2015 թ. Մոսկվա- Եղեռնի 100 ամյա տարելիցին նվիրված համերգ օպերային թատրոնի մեներգիչների մասնակցությամբ (Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբ «Русская филармония», դիրիժոր՝ Կ. Դուրգարյան, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի աջակցման հիմնադրամի» տնօրեն՝ Շ. Գրիգորյան, երաժշտական ղեկավար՝ Կ. Դուրգարյան) 2018 թ. Մալայզիա - Խաչատրյան «Գայանե»,  «Սպարտակ»,  Չայկովսկի «Щелкунчик» և  «Лебединое озеро» (6 ներկայացում, բալետմայստեր՝ Ա. Գրիգորյան, միայն բալետային խումբը տեղի նվագախմբի հետ, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի աջակցման հիմնադրամի» տնօրեն՝ Շ. Գրիգորյան, երաժշտական ղեկավար՝ Կ. Դուրգարյան)  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր