00:00:00

Քյարքին՝ Արծվաշենի դիմա՞ց. ինչպես կփոխվեն սահմանները. «Ժամանակ»

13:47, 20 մարտ 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի նոր Սահմանադրությունը նախատեսում է, որ Հայաստանի սահմանների փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն հանրաքվեով: Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամ Արարատ Զուրաբյանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրեց, թե դա ինչ է ենթադրում, և ինչպես պետք փոխվեն սահմանները: Քոչարյանն էլ պատասխանեց, որ ինքը իրավասու չէ մեկնաբանել Սահմանադրությունը: Այդ ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նման մի օրինակ ներկայացրեց. եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, հնարավոր է, որ Հայաստանի ներսում գտնվող Քյարքին, փոխանակվի Արծվաշենի հետ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր