00:00:00

Պողոսյանի տխուր ապագան

21:30, 16 ապրիլ 2019

Պանաման «նվաճած» երիտասարդ գեներալ Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը փորձում է «ատամներ» ցույց տալ հայ իրավապահներին։ Նշենք, որ ՀՔԾ-ում Պողոսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Ըստ ՀՔԾ-ի Պողոսյանին մեղադրանք է առաջադրվելՔրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Բացառապես Սերժ Սարգսյանի հովանավորչությամբ առաջ գնացած Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել։ Պողոսյանի գրասենյակն էլ բնականաբար հարուցված քրեական գործը որակել է շինծու, ավելին հայտարարություն տարածել, նշելով Քեթրինի Միհրանի գտնվելու վայրը։ «Միհրան Պողոսյանը հարուցված գործի շրջանակներում, առաջին իսկ օրվանից, տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն։  Եվս մեկ անգամ վերահաստատում ենք այն՝ ք․ Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139»։  Իհարկե հայ իրավապահների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում շուտով Պողոսյանը Մոսկվայի իր բնակարանից կտեղափոխվի Հայաստան, որտեղ նրան կասկածից դուրս է, որ սպասվում է ոչ շքեղ խուց։ Առհասարակ Միհրան Պողոսյանը նախկին իշխանության այն դեմքերից էր, որին թվում էր, թե աշխարհն իր շուրջն է պտտվում, եւ նա անհաղթ է։ Սակայն նոր Հայաստանում միհրանպողոսյանների հաղթարշավը շարունակվել չի կարող։ Ի դեպ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ Պողոսյանը հարստությունը կուտակել է մեղմ ասած անօրինական ճանապարհներով։ Նա նաեւ մի շարք սկանդալային պատմությունների կիզակետում է եղել։ Իհարկե լինելով Սերժ Սարգսյանի հովանավորյալը նա մնացել է անպատիժ։ Նախկինները Պողոսյանին չպատժեցին օրինակ այն բանի համար, որ  հարվածել էր ԴԱՀԿ ծառայության գնդապետ Ռուբեն Միրաքյանին՝ ՀՀԿ-ական  Դավիթ Հարությունյանի քեռուն: Այդ դեպքից հետո՝ 2010-ի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե. «Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը թույլ է տվել էթիկայի կանոնների լուրջ խախտում: Արդարադատության նախարարին հանձնարարվել էր հրապարակային պատժել հարկադիր կատարման ծառայության ղեկավարին իր այդ պահվածքի համար: Ցավոք սրտի, արդարադատության նախարարն այս հանձնարարականը չի կատարել»: Այսպիսով՝ ապտակել էր Միհրան Պողոսյանը, բայց պատժվեց արդարադատության այդ ժամանակվա նախարարը՝ դառնալով քավության նոխազ: Բանն այն է, որ Պողոսյանի մորեղբայրը` ԱԱԾ նախկին պաշտոնյա  Գրիշա Հարությունյանը, Սերժ Սարգսյանի դպրոցական ընկերն է: Այս հանգամանքն էլ օգնել է Պողոսյանին լավագույնս դրսեւորվել հին Հայաստանում, սակայն երկրում իրավիճակ է փոխվել, եւ նոր Հայաստանում Պողոսյանի թռիչքը կարող է կանխվել ընդամենը մեկ կարեւոր գործոնով՝ օրենքով։ Օրենքի առաջ հավասար պետք է լինեն բոլորը, այդ թվում ամբիցիոզ Պողոսյան Միհրանը։ Հանգուցալուծումը մոտ է։ Պողոսյանին ամենայն հավանականությամբ տխուր ապագա է սպասվում։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր