00:00:00

Իգոր Գրիգորյանը ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին պարգևատրեց որսորդական հրազենով

19:22, 16 ապրիլ 2019

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը ՀՀ ոստիկանության օրվա 101-ամյակի կապակցությամբ «Տաբար» մոդելի որսորդական ողորկափող հրազենով պարգևատրեց ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին: Գրիգորյանն Օսիպյանի պարգևը հանձնեց ապրիլի 16-ին, ՀՀ ոստիկանության 101-ամյակի կապակցությամբ հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում: «Արցախի Հանրապետության ոստիկանության հետ սերտորեն համագործակցելու, ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացման, ոստիկանության կայացման, զարգացման, օրինականության ամրապնդման գործում զգալի ավանդ ներդնելու, ինչպես նաև ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձի, հրամայում եմ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Ռազմիկի Օսիպյանին պարգևատրել «Տաբար» մոդելի որսորդական ողորկափող հրազենով»,- նշված է հրամանի տեքստում: Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով պարգևատրվեցին նաև ՀՀ ոստիկանության համակարգի մի շարք աշխատակիցներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր