00:00:00

Այստեղ մարդիկ կան, որ -20-ին ԱԺ պարիսպներից դուրս պլակատներով սառում էին եւ իրենց քաղաքացիական պայքարն էին իրականացնում

18:11, 16 ապրիլ 2019

Ազգային ժողովում ստեղծված լարված իրավիճակին իր ելույթում անդրադարձավ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ «Ամեն անգամ ընդդիմությունն ասում է՝ այ ընդդիմության նախագծին կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս, հանձնաժողովն ու դուք էլ այստեղ դակում եք։ Այ ձեր ցավը տանեմ, բացեք այն մյուս օրենքի նախագծերը, որոնք նախաձեռնվել են ընդդիմության կողմից եւ դրական արձագանք են ստացել ու հիմա շուտով քննարկելու ենք։ Ինչ կարիք կա անընդհատ դա շահարկել, դրան հղում անել»,- ասաց նա։ Միրզոյանը, դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Նարիա Զոհրաբյանին, ասաց. «Ես անձնապես Ձեզ շատ սիրում եմ, հարգում եմ, բայց խնդրում եմ հաշվի առեք եւ այսուհետ մի ասեք՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, Արարատ Միրզոյանի շնորհիվ հայտնվել եք խորհրդարանում։ Այստեղ մարդիկ են նստած, ովքեր պրոֆեսիոնալ ու քաղաքական պայքարի լուրջ հետագիծ ունեն։ Այստեղ մարդիկ են նստած, որ շատ ուժեր, երբ հարմարվել էին կոռուպցիային, զանազան ապօրինություններին, ովքեր -20-ին ԱԺ պարիսպներից դուրս պլակատներով սառում էին եւ իրենց քաղաքացիական պայքարն էին իրականացնում տարիներ շարունակ, երբ դուք այստեղ բաներ էիք դակում։ Ձեր առջեւ կանգնած է մի մարդ, որը առաջին անգամ, օրինակ ծեծ 2004 թվականին է կերել՝ համապատասխան մարմինների կողմից՝ Բաղրամյան պողոտայում»,-ասաց Միրզոյանը, որից հետո տեղից արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը, իսկ Միրզոյանն ասաց․ «Դուք էլ 96-ից, տիկին Զոհրաբյան, ես ձեր մասին չեմ ասում, այլ այն մասին, որ կռիվ անելու առիթ անընդհատ էլ կունենանք, բայց լավ կլինի, որ լուրջ թեմաներով կռիվ լինի, ոչ թե անընդհատ շահարկվի քաղաքական հետագիծ, եւ այլն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր