00:00:00

Մեր երիտասարդ տարիքին չխաբնվեք. Լարված իրավիճակ ու բախում՝ Ազգային ժողովում

16:06, 16 ապրիլ 2019

Այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովում Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ելույթի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ իշխանական պատգամավորի և ԼՀԿ-ական պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Գևորգ Գորգիսյանի միջև: Երբ Մխիթարյանի ելույթի ժամանակ ԼՀԿ-ական Գորգիսյանը խոսեց տեղից, Մխիթարյանը վերջինիս հորդորեց լուռ լսել, քանի որ ինքը հենց այդպես է լսել. «Իյա, պարոն Գորգիսյան լռեք»: Բանավեճին ստիպված եղավ միջամտել ԱԺ նախագահը՝ հորդորելով հանդարտվել: «Պարոն Գորգիսյան, փոխեք ձեր հռետորաբանությունը, սա խնդրանք է: Չեմ ուզում սա ընկալեք որպես սպառնալիք: Բայց եթե դուք չփոխեք ձեր ոճը, մենք ենք փոխելու մերը: Ես չեմ ուզում որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին: Իսկ դուխի հետ կապված կարծում եմ, որ ապացուցելու կարիք չկա»,-ասաց Մխիթարյանը՝ հայտարարելով, որ մյուս անգամ թույլ չեն տա ամբիոնից ընդհանրապես ձայն հանել: «Լռեք, այ քեզ բան, դու չի, Դուք է ձեզ համար: Պարոն Մարուքյան հետագայում եթե 10 րոպե ունենամ, կանդրաառնամ Ձեզ: Մի չարաշահեք ու մի հակաճառեք տեղից»,-ասաց Իմ քայլի պատգամավորը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր