00:00:00

Հայ սակրավորները Սիրիայում 10 հազար քմ ավելի տարածք են ականազերծել

18:43, 16 ապրիլ 2019

Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմի սակրավորները մի քանի օր տևած պարապմունքներից և Հալեպի բնակիչներին պատկանող տարածքներում տեխնիկական տեղազննություններ կատարելուց հետո շարունակում են ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնեց «Հումանիտար  ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն» ամենօրյա կապի մեջ է խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ հանդիպում են և հակատանկային, և հակահետևակային ականների, քիչ չեն նաև ինքնաշեն ականները: Ականազերծման աշխատանքները կատարվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան: Ընդհանուր առմամբ` 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք է ականազերծվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր