00:00:00

«Իմ քայլի» պատգամավորները մարդ են մեջ գցում՝ իրենց «նեղը չգցելու» համար. «Իրատես»

14:03, 16 ապրիլ 2019 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Հեռուստատեսային ամենատարբեր հաղորդումների մասնակցելուց առաջ իշխանության որոշ ներկայացուցիչներ, պարզվում է, մարդ են մեջ գցում, որ հաղորդավարը կամ ընդդիմախոսը վատ դրության մեջ չդնի իրենց: «Հաղորդման նկարահանումից առաջ ծանոթներիցս մեկը զանգահարեց ու խնդրեց, որ ընդդիմախոսին, որ «Իմ քայլի» պատգամավորներից է, հնարավորինս քիչ հարցեր տամ, «նեղը չգցեմ»: Մի լավ ծիծաղելուց հետո, իհարկե, մերժեցի ծանոթիս խնդրանքը: Պարզվեց՝ այդ պատգամավորի փոխարեն մեկ ուրիշն էր եկել հաղորդման,- ասաց «Իրատեսի» զրուցակիցն ու ավելացրեց։ -Էդ որ Նիկոլի կողքին կանգնում էին, չէի՞ն մտածում, որ նման հարցեր էլ են լինելու, թե՞ մանդատը սրբել-տարել էր տրամաբանելու ու մտածելու ունակությունը»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր