00:00:00

Հովանավորչություն՝ նոր Հայաստանում. 49 հոգու համար կեղծ շենգենյան վիզաներ «դասավորած» անձը՝ ազատության մեջ. «Ժամանակ»

13:34, 16 ապրիլ 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հովանավորչության որոշակի դրսևորումներ, փաստորեն, պահպանվում են նաև նոր Հայաստանում։ Նոր իշխանությունների սիրելիները ևս արտոնություններ են ստանում։ Մեզ հասած տեղեկություններով՝ նախկին ընդդիմադիր Գարսևան Խաչատրյանը, որը նախկինում մտերիմ է եղել նաև Նիկոլ Փաշինյանի հետ, 2018 թվականի մարտին դատապարտվել էր 49 անձի կեղծ շենգենյան վիզաներով Եվրոպա տեղափոխելու համար և հեղափոխությունից հետո, ավելի կոնկրետ՝ 2018 թվականի հուլիսին ազատ է արձակվել։ Այսինքն՝ 49 հոգու համար կեղծ շենգենյան վիզաներ «դասավորելու» համար մարդը փաստացի անազատության մեջ է մնացել երկու ամիս, որից հետո ազատվել է պատասխանատվությունից»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր