00:00:00

ԱՄՆ քաղաքացիություն՝ ՀՀԿ անդամատոմսով. ՀՀԿ-ականները ներկայանում են իբրև քաղհալածյալներ. «Ժամանակ»

13:03, 16 ապրիլ 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում վերջին ամիսներին հաճախակի են դարձել ՀՀԿ անդամատոմսով քաղաքական ապաստան ստանալու դեպքերը: ԱՄՆ միգրացիոն ծառայություններին դիմողները, ներկայանալով որպես ընդդիմադիր ՀՀԿ-ականներ և ներկայացնելով սույնը հաստատող կուսակցական տոմսեր, հայտարարում են, որ իրենք Հայաստանում ենթարկվում են քաղաքական հետապնդումների և հալածանքների: Մեզ հայտնի է առնվազն երկու դեպք, երբ այդ դիմումները հարգվել են, և դիմումատուները քաղաքական ապաստան են ստացել: Այսպիսով, ՀՀԿ-ական դառնալը և անդամատոմս ունենալը դառնում է ԱՄՆ-ում հաստատվելու և կարգավիճակ ստանալու ամենահուսալի ճանապարհը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր