00:00:00

ՀՀ ոստիկանությունը 101 տարեկան է (տեսանյութ)

03:38, 16 ապրիլ 2019

Շարային հրապարակում ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության զինծառայողներն են: Շարված են ոստիկանության կազմավորման 101-րդ տարեդարձի առթիվ: Տրամադրությունը տոնական է: Զորամասի հրամանատարն ընդունում է շտաբի պետի զեկույցը... Միջոցառման մեկնարկը տրված է: Հնչեցին շնորհավորանքի խոսքեր: Անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով զորամասի հրամանատարի տեղակալը պատմական էքսկուրս կատարեց` հիշեցնելով թե ինչպես 2001 թվականի ապրիլի 16-ին ընդունվեց «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը ոստիկանության վերակազմավորման առանցքը պետք է դառնար, իսկ ապրիլի 16-ը նշվեր որպես ՀՀ ոստիկանության օր, հանցավորության դեմ պայքարի գործին զինվորագրված մարդկանց տոն: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված ոստիկանների հիշատակը: Ոգեկոչման արարողությունից հետո, զինծառայողներն ու հյուրերը, զոհված ոստիկանների հուշապատին ծաղիկներ խոնարհեցին: Այնուհետև ոստիկանության պետի հրամանով` ծառայության մեջ լուրջ արդյունքներ արձանագրած ոստիկանները տարբեր պարգևների ու կոչումների արժանացան: Պարգևատրման արարողությանը հաջորդեց ոստիկանության զորքերի ծառայողների հանդիսավոր երթը: Տոնական միջոցառումն ավարտվեց զորամասի ակումբում, որտեղ ծառայողները ոստիկանությանը նվիրված ֆիլմ դիտեցին: Շնորհավոր տոնդ, հայ ոստիկա՛ն: https://www.youtube.com/watch?v=XJTuYgdBcOc

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր