00:00:00

Ինչու է աշխատանքից ազատվել Վանեցյանի մայրը. «Միահեծան-գոռոզ ցար» Փաշինյանը նրան ասել է՝ կարող ես դու էլ դիմում գրել. «Իրատես»

13:25, 12 ապրիլ 2019 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե բավականին ուշագրավ է եղել կառավարության կադրերի վարչության պետի, այն է` ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մոր աշխատանքից ազատման պատմությունը: Հիշենք` Փաշինյանի որոշմամբ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի` «դիջեյ Էդոյի», շքեղ «պասով» աշխատանքից ազատվեցին արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանն ու կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը: Տիկին Մարգարիտը Ալիկի ու Արթուրի համար փորձել է բարեխոսել վարչապետի մոտ, ասել, որ նրանք նորմալ աշխատողներ են, ինչին «միահեծան-գոռոզ ցար», վերջին շրջանում Վանեցյանի (և ոչ միայն նրա) աճող ռեյտինգի նկատմամբ «նեպրիյազն» ունեցող Փաշինյանը պատասխանել է` եթե նրանց ազատումը քեզ այդքան անհանգստացնում է, կարող ես դու էլ դիմում գրել-գնալ: Եվ Մարգարիտ Ազարյանը գրել է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր