00:00:00

Սևերի դեմ Մարությանի պայքարը՝ սևեռուն գաղափար. Խանութներից պահանջում են փոխել սև ցուցանակները. «Հրապարակ»

14:02, 11 ապրիլ 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն դասական դարձած՝ սև ու սպիտակի մասին արտահայտության հեղինակ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչպես հայտնի է, չի սիրում սևերին և սև գույնը: Բայց, կարծես թե, այս ատելությունը նրա մոտ վերածվել է սևեռուն գաղափարի: Հյուսիսային պողոտայում տեղակայված բրենդային խանութների ու սրճարանների տերերից մեկից տեղեկացանք, որ Կենտրոնի թաղապետարանի արտաքին գովազդի բաժնի աշխատակիցներն օրերս այցելել են պողոտա և պահանջել վերացնել բոլոր այն ցուցանակները, որոնց հետնապատկերը՝ ֆոնը, սև գույնի է: Հրահանգել են նոր գույն ընտրել, ասենք՝ կարմիր կամ դեղին: Ըստ որում, երբ նրանց բացատրել են, որ վարձակալողները ենթարկվում են ֆրենչայզինգի (բիզնես հարաբերություններ՝ անկախ ընկերությունների ու ֆիզիկական անձանց միջև, որի դեպքում ֆրենչայզերը մյուս կողմին տալիս է իր բրենդի ոճը, վարկի օգտագործման իրավունքը՝ առանց դիզայնում որևէ կետ, ստորակետ փոխելու իրավունքի՝ որոշակի վճարի՝ ռոյալթիի դիմաց), Կենտրոնի թաղապետարանում շարունակել են պնդել իրենց պահանջը: Մենք այցելեցինք Հյուսիսային պողոտա և զրուցեցինք այնտեղ տեղակայված Emporio Armani, Massimo Dutti, Milano, «Բուրմունք» և այլ խանութների և «Բուրգեր» սրճարանի աշխա¬տակիցների՝ մենեջերների ու տնօրենների հետ, որոնցից միայն մեկն ուղղակի նշեց, որ՝ այո, գովազդի հետ կապված խնդիր ունեն, իսկ մյուսներն իրենց պատասխաններով անուղղակի հաստատեցին, բայց հրաժարվեցին ավելի մանրամասն խոսել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր