00:00:00

Սիրուշոյի համերգների ֆինանսական տեղաշարժերը ստուգվում են․ ովքեր՞ են հարցաքննվել

17:40, 10 ապրիլ 2019 Իրավական

Օրեր առաջ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ կալանավորված  Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների  ֆինանսական «մութ» գործարքների շուրջ քննարկումներին զուգահեռ հասունանում է նոր թեմա: Այս անգամ խոսքը վերաբերում է Սիրուշոյի համերգային գործունեությանը: Mamul.am-ը գրել էր, որ  առաջիկայում լայնամասշտաբ ուսումնասիրություններ են սկսվելու Սիրուշոյի համերգների, համերգային շրջագայությունների, դրանց կազմակերպական աշխատանքների, ֆինանսական տեղաշարժերի, վճարված հարկերի մասով: Զուգահեռաբար, ստուգվելու են այն ընկերությունները, որոնք զբաղվել են դրանց կազմակերպմամբ և սպասարկմամբ: Irakanum.am-ին թեմայի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես մեր աղբյուրների փոխանցմամբ իրավապահները արդեն իսկ այս ուղղությամբ գործողություններ են իրականացրել, որոնք կրում են շարունակական բնույթ։ Պաշտոնապես սույն տեղեկությունները չեն հաստատվում, քանի որ գործի շրջանակը բավականին լայն է, եւ հարցաքննվող անձանց շրջանակը մեծ է։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր