Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, ոստիկանությունն արդեն իսկ ապահովել է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի պատրաստման թիթեղյա վահանակները Վրաստանի Փոթի նավահանգստից հնարավորինս սեղմ ժամկետում Հայաստան տեղափոխման աշխատանքների կատարումը:
Վահանակները ստացվել են, սկսվել են համարանիշերի տպագրման աշխատանքները:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ բոլոր այն տրանսպորտային միջոցների սեփականատերերը, ովքեր հաշվառման ժամանակ չեն ստացել թիթեղյա համարանիշ, կարող են 2019 թվականի ապրիլի 11-ից սկսած դիմել հաշվառման համարանիշերն ստանալու համար: