00:00:00

Իմ վրա ոչ մեկ չի կարա ճնշում գործադրի. վարչապետի այցի «զոհը»

16:46, 10 ապրիլ 2019

Արարատյան-մաքսատուն վարչության թիվ 2 զննման բաժնի տեսուչ Հայկ Մարտիրոսյանը՝ երեկվա վարչապետի այցի «հերոսը», այս պահին դիմում է գրում դուրս գա աշխատանքից։ Այդ մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Հայկ Մարտիրոսյանը։ Մինչդեռ մենք տեղեկություն ունեինք, որ Հայկն ասել է, որ չի պատրաստվում դիմում գրել։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել էր Արարատյան մաքսատուն-վարչություն, որը հայտնի է որպես Նորագավիթի ավտոմաքսատուն, որտեղ նրան զայրացրել էր սենյակներից մեկի անկյունում ընկած ՀՀ դրոշը։ Տեսնելով դա՝ վարչապետը զայրացել է այդ սենյակում գտնվող մաքսային ծառայողի վրա, որը Հայկ Մարտիրոսյանն էր ու հրահամայել․ «Աշխատավարձիդ կծախսես, դրոշը կդնես գլխավերեւում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ»։ -Հայկ, մենք իմացանք, որ Դուք հրաժարվել եք դիմում գրել, ճի՞շտ է։ -Ես հեսա գնում եմ դիմում գրեմ, ինքնակամ դուրս գամ։ -Ինչո՞ւ որոշեցիք այդպես անել։ -Հիմա էնքան անհասկանալի վիճակ ա, որ ես ինքնակամ որոշել եմ դուրս գամ։ -Ինչ-որ ճնշո՞ւմ են գործադրել Ձեզ վրա, պարտադրե՞լ են, որ դիմում գրեք։ -Ոչ, ոչ, իմ վրա ոչ մեկ չի կարա ճնշում գործադրի։ Դա իմ որոշումն ա։ -Իսկ միայն Դո՞ւք եք դիմում գրելու դուրս գաք, թե՞ բաժնի այլ աշխատակիցներ ևս։ -Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ։ -Վարչապետի հեռանալուց հետո Ձեզ հետ որևէ խոսակցություն եղե՞լ է, ձեր բաժնի ղեկավարը կամ ՊԵԿ ղեկավարությունից Ձեզ որևէ բան ասե՞լ են։ -Ոչ, որևէ հատուկ խոսակցություն՝ որպես այդպիսին, չի եղել։ -Իսկ գիտե՞ք, որ մաքսային ծառայության մասին օրենքով վարչապետն իրավունք չունի Ձեզ նման բան պարտադրելու։ -Ինչքան գիտեմ՝ աշխատանքային օրենսգրքով ա դա կարգավորվում, ես ամեն ինչից տեղյակ եմ։ -Աշխատանքյաին օրենսգրքով վարչապետը կարող է պարտադրել մաքսային ծառայողին դիմում գրել դո՞ւրս գալ։ -Չէ, պարտադրանքի մասին չի։ Դիմում գրելը, ես ինքնակամ որոշել եմ դիմում գրել, խնդիրը դրա մեջ է։ -Ո՞րն է պատճառ, որ որոշեցիք դիմում գրել, որովհետև վարչապետ ասաց՝ դիմումդ կգրես, կգնաս, դրա՞ համար։ -Ճիշտն ասած՝ բերեք չպատասխանեմ, էլի, էդ հարցերին։ Հազար անգամ կներեք, բայց ես աշխատում եմ էս խառը պահին զերծ մնալ ինչ-որ մի բանից։ Ես ուղղակի ինքնակամ դուրս եմ գալիս, ոչ մի ճնշում չի եղել ու չի կարող լինել։ Մանրամասն՝ վաղը, «Հրապարակ» թերթում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր