00:00:00

Թող թշնամին հույս չփայփայի, թե մեր տարաձայնությունները կարող են ազդել մեր վճռականության վրա Արցախի հարցում․ Շարմազանով

16:35, 10 ապրիլ 2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «1992թ. այս օրը՝ ապրիլի 10-ին, տեղի ունեցավ 20-րդ դարավերջի ամենաողբերգական ոճրագործություններից մեկը. ադրբեջանցիների կողմից Արցախի Մարաղա գյուղի հայազգի 5 տասնյակից ավելի խաղաղ բնակիչների դաժան կոտորածը: Չնայած այն հանգամանքին, որ ժամանակին հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի վայրագ և տմարդի գործողությունները Մարաղայում, այնուհանդերձ, առաջադեմ մարդկությունը դեռևս իր ամբողջական արժանի գնահատականը չի տվել ադրբեջանցիների հանցագործ գործողություններին Մարաղայի խաղաղ բնակիչների նկատմամբ: Մարաղայի ողբերգական դեպքերից 24 տարի անց՝ 2016 թ. ապրիլին, ադրբեջանցիները նույն՝ գազանին բնորոշ վարքագիծ դրսևորեցին Թալիշի խաղաղ բնակիչների նկատմամբ: Ադրբեջանի չի փոխվել. մնացել է նույնը: Նման պայմաններում պետք է միավորվենք և հզորացնենք մեր զույգ հայկական պետականությունները: Թող թշնամին հույս չփայփայի, թե մեր տարաձայնությունները կարող են ազդել մեր ազգային միասնականության և վճռականության վրա Արցախի և բոլոր համազգային հարցերում: Ադրբեջանը շարունակում է Թուրքիայի մարդասպան քաղաքականությունը:
*** Բերանն արնոտ Մարդակերը էն անբան Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան. Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար, Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան: Հ. Թումանյան»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր