00:00:00

Միհրան Պողոսյանին կրկին կանչել են ՀՔԾ. «Ժողովուրդ»

13:49, 10 ապրիլ 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը կրկին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննվելու համար: Պողոսյանը վերջերս չէր ներկայացել հարցաքննության` պատճառաբանելով, որ արտերկրում է: Ավելին` նա առաջարկել էր իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, ինչը մերժվել էր, քանի որ այդպիսի ընթացակարգ օրենքով նախատեսված չէ: Վարույթն իրականացնող մարմինը Պողոսյանին կրկին հրավիրել է հարցաքննության՝ առաջարկելով հայտնել Հայաստան վերադառնալու ժամկետները: Միհրան Պողոսյանին հարցաքննության հրավիրելու գործընթացից անցել է 20 օր, և երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ-ից հետաքրքրվեց, թե արդյոք Միհրան Պողոսյանը հարցաքննվել է, թե նախաքննական մարմինը որոշում է կայացրել նրա նկատմամբ հետախուզում հատարարելու մասին: Ի պատասխան` ՀՔԾ-ից հայտնեցին. «Միհրան Պողոսյանը հայտնել է, որ մոտ օրերս կներկայանա նախաքննական մարմին»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր