00:00:00

ԲԴԽ-ում այսօր շունչները պահած սպասելու են Փաշինյանին. էլի մեկին կազատի՞. «Հրապարակ»

13:06, 10 ապրիլ 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր լրանում է ԲԴԽ-ի կազմավորման մեկ տարին, ինչի կապակցությամբ մեծ միջոցառում են կազմակերպել` երկուսը՝ մեկում: Կնշեն և՛ մեկ տարին, և՛ ԲԴԽ-ի նոր շենքի բացումը։ Հրավիրված են օրենսդիր, գործադիր մարմինների աշխատակիցներ, դեսպաններ, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԲԴԽ-ում երեկ շունչները պահած սպասում էին, թե Փաշինյանն իրենց մոտ ինչ ուղերձով հանդես կգա՝ գուցե էլի տեղում ինչ-որ մեկին ազատի աշխատանքից։ Վաղը ԲԴԽ-ում կընդունեն նաև նախագահ Արմեն Սարգսյանին։ Ինչո՞ւ առանձին։ «Որովհետև նախագահը վաղը երեկոյան է վերադառնալու արտերկրյա այցերից, այլ ենթատեքստ մի փնտրեք»,- հորդորեց մեր աղբյուրը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր