00:00:00

«Գյումրի այցելելուց հետո վարչապետը ողբերգությո՞ւն կգրի». Փաշինյանին Գյումրիում «անակնկալ» էր սպասվում. «Հրապարակ»

14:02, 06 ապրիլ 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանից նստեց գնացք և մեկնեց Գյումրի։ Նրան Գյումրու կայարանում «անակնկալ» էր սպասվում․ մարդկանց հոծ բազմություն, որոնք եկել էին ոչ այնքան երկրի ղեկավարին տեսնելու և ողջունելու, որքան իրենց խնդիրները ներկայացնելու։ Արդյունքն այն էր, որ նամակների տրցակը չէր տեղավորվում Փաշինյանի թիկնապահների ձեռքերում: Քաղաքի փողոցներով քայլելուց, ձկնաբուծարան, ռազմաբազա, օդանավակայան այցելելուց հետո նա վերադարձավ մայրաքաղաք։ «Գյումրի այցելելուց հետո վարչապետը, հավանաբար, բանաստեղծության փոխարեն ողբերգություն կգրի»,- կեսկատակ-կեսլուրջ ասում էին գյումրեցիները՝ ակնարկելով, որ Գյումրիից ստացած տպավորություններն էլ Փաշինյանը, ինչպես Ռանչպար գյուղ այցելությունից հետո արեց, չափածոյի է վերածելու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր