00:00:00

«Դուք այլ հարց էիք ուզում տալ». Ջանջուղազյանը՝ ՀՀԿ-ական թալանչիներից մնացած կադր լինելու մասին. «Հրապարակ»

13:45, 06 ապրիլ 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Ջանջուղազյան, տեսակետ կա, որ ֆինանսական բլոկում «լուսաբացներն այնքան էլ խաղաղ չեն»` փոխվարչապետների առաջնահերթության բանավեճ կա կառավարությունում։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց. «Էդպիսի բան հնարավոր չի»: Իսկ ինչպիսի՞ն են կոնկրետ Ձեր հարաբերությունները փոխվարչապետներ պարոն Գրիգորյանի և պարոն Ավինյանի հետ։ «Շատ աշխատանքային»: «Արմաթ» լաբորատորիաների ուշացած աշխատավարձի հետ կապված դիսկուսիայի ժամանակ բանավեճ ընթացավ նրանց միջև։   «Քննարկումը որպես բանավեճ ներկայացնել չի կարելի` քննարկում էր, էլի, որն էլ տվեց իր արդյունքները` որոշումներ կայացվեցին»: Ձեր աչքերում թաքնված ժպիտ կա հիմա։ «Ի՜նչ խորաթափանց հայացք ունեք. ինչպե՞ս երևաց հատկապես աչքերիս ժպիտը, չնայած Դուք ազատ եք ձեր գնահատականներում»:   Չկա՞ տարաձայնություն նրանց միջև։ «Ավաղ` ոչ»: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Դուք ՀՀԿ-ական` «նախկին» թալանչիներից մնացած կադր եք: «Չէ, Դուք կարծես այլ հարց էիք ուզում տալ, թե ինչպես եմ ես վերաբերվում նրան, որ ես մի քիչ ավելի տարիքով եմ, քան մնացածը. շատ հանգիստ եմ վերաբերվում, որովհետև դա չի խանգարում ինձ երիտասարդ զգալ, այո` աշխատել եմ ու դեռ աշխատելու եմ և, որքան էլ տարօրինակ թվա, աշխատել սկսել եմ խորհրդային ժամանակներից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր