00:00:00

Փաշինյանն անհանգստացած է. Ավինյանի հետ համաձայնեցնելուց հետո են հրապարակում «պաշտոնական» տվյալները. «Փաստ»

13:20, 06 ապրիլ 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին սկսել են անհանգստացնել ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, ՎԿ ղեկավար Ստեփան Մնացականյանին ավելի ու ավելի հաճախակի են տեսնում կառավարության թիվ մեկ մասնաշենքում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ կոնսուլտացիաներ անելիս:   Ըստ տեղեկությունների, սա արվում է անձամբ վարչապետի հրահանգով: Լուրեր կան, որ հենց Ավինյանի հետ համաձայնեցնելուց հետո է միայն Մնացականյանը հրապարակում «պաշտոնական» տվյալները:   Ըստ նույն աղբյուրների, Փաշինյանը հանձնարարել է, որ առանց համաձայնեցնելու որևէ թիվ չհրապարակեն: Սակայն դա ոչ այնքան թվեր «նկարելու» համար է, որքան բացասական և դրական ցուցանիշները համադրելու և հանրությանը «տնտեսական հեղափոխության» շրջանակներում պատշաճ մատուցելու համար: Ի դեպ, առաջին եռամսյակում ունեցել ենք փաստացի գնաճ, ինչը «տնտեսական հեղափոխության» չափանիշներին միանշանակ չի համապատասխանում: Հենց դրա համար էլ վերջին օրերին պարբերաբար հրապարակ են նետվում դրական ցուցանիշներ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր