00:00:00

Չեխիայում կայացել է «Ֆրանկլին Գոնսալես»-Սարգսյանին արտահանձնելու գործով նիստը. «Ժողովուրդ»

13:43, 05 ապրիլ 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Չեխիայում անցած շաբաթ կայացել է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Ֆրանկլին Գոնսալեսի անվան տակ թաքնված Նարեկ Սարգսյանին արտահանձնելու գործով դատական նիստը: Նիստը հրավիրվել է քննարկելու ՀՀ գլխավոր դատախազության դիմումը` Նարեկ Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ: Սակայն մեզ հայտնի դարձավ, որ դատական նիստը հետաձգվել է: Ամենայն հավանականությամբ, առաջիկայում կայանալիք դատական նիստին կորոշվի Նարեկ Սարգսյանին արտահանձնելու հարցը: Իրավապահ համակարգը վստահ է, որ Չեխիայի դատարանը բավարարելու է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը: Հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է 2018թ. դեկտեմբերի 6-ին Պրահայում: 2019 թվականի հունվարի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Նարեկ Սարգսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել էր Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր