00:00:00

Ինչ ունեցվածք ունի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը. «Փաստ»

14:04, 04 ապրիլ 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ գլխավոր դատախազը անշարժ և շարժական գույք չունի: 2018թ. հարկային տարվա սկզբում նրա դրամական միջոցը կազմել է 8 000 000 ՀՀ դրամ: Նշված հարկային տարում Ա. Դավթյանի եկամուտների հանրագումարը կազմել է 13 530 881 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է երկու աշխատավարձերից: Առաջինի դեպքում եկամուտը կազմել է 13 245 751 ՀՀ դրամ, երկրորդի դեպքում՝ 285 130 ՀՀ դրամ: Ինչպես 2018թ.-ին, այնպես էլ 2017թ. հարկային տարում Ա. Դավթյանի դրամական միջոցը 8 000 000 ՀՀ դրամ էր կազմել: Այդուհանդերձ, 2017թ. հայտարարագրում Ա. Դավթյանի եկամուտների հանրագումարն ավելի մեծ թիվ էր կազմել՝ 15 809 013 ՀՀ դրամ: Ի տարբերություն 2018թ. տարեկան հայտարարագրի, գլխավոր դատախազը 2017թ. հայտարարագրում նշել էր նաև այլ եկամտի մասին, որը կազմել էր 1 750 000 ՀՀ դրամ: Նախորդ հայտարարագրում առկա էր նաև 2017թ. հարկային տարում 43 000 000 դրամ արժողությամբ առանձնատուն, ինչպես նաև հողամաս, որը 2017թ. հարկային տարում օտարվել է 102 445 ՀՀ դրամով Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնել է 2016 թվականից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր