00:00:00

«Դաժան» արդյունքների ակնկալիքով՝ ՊՎԾ-ն աուդիտ է անցկացնում «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում. «Հրապարակ»

13:50, 04 ապրիլ 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում դիալիզի նախկին մրցույթի եւ «Զորաշենի» պայմանագրի չեղարկումից հետո կրկին մրցույթ է եղել։ Հիշեցնենք` ժամանակին մրցույթին մասնակցելու համար դիմել էր 7-8 ընկերություն։ Ընդ որում՝ հաղթել է ոչ թե Դոն Պիպոյի անվան հետ կապվող «Ֆրեզանյուզը», այլ մի երրորդ ընկերություն: Ի դեպ, մինչեւ վերջերս հեռախոսազանգերին սիրով պատասխանող ԲԿ տնօրեն Արման Հովակիմյանը դիալիզի պատմությունից հետո դարձել է «չխոսկան»: Նշենք, որ վերջերս առերեսում է տեղի ունեցել հիվանդանոցի տնօրենի եւ կալանավորվածների միջեւ: Մեր աղբյուրի փոխանցմամբ` առ այս պահը Դավիթ Սանասարյանի ղեկավարած կառույցը` ՊՎԾ-ն, աուդիտ է անցկացնում հիվանդանոցում: «Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում» հարցին մեր զրուցակիցը բազմանշանակ ասաց․ «Դաժան»: Աուդիտն առնչվում է ներկա՞ տնօրենի ժամանակահատվածին, թե՞ նախկին։ «Ներկա»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր