00:00:00

«Քաղաքական կեղտոտ խաղերի չեմ մասնակցելու». Ամբաստանյալը հարցեր չի տվել վկա վարչապետին. «Հրապարակ»

13:33, 04 ապրիլ 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության մեջ աննախադեպ քայլ կատարեց․ ներկայացավ դատարան՝ որպես վկա ցուցմունք տալու։ Խոսքն Արթուր Այվազյանին առաջադրված այն մեղադրանքի մասին է, որ նա «2017թ․ մարտի 31-ին «Ելք»-ի քարոզարշավի ժամանակ բռնություն է գործադրել դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը»:
Սակայն դատավարության մասնակիցները, իրականում, կաշկանդված էին վարչապետին հարցեր տալիս։ Ամբաստանյալն էլ ասել է, որ բազմաթիվ հարցեր ունի, սակայն դրանք չի հնչեցնի. «Սա իմ վերաբերյալ գործն է, և քաղաքական կեղտոտ խաղերի չեմ մասնակցելու, ես ձեռնպահ եմ մնում վարչապետին և վկային հարցեր տալուց»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր