00:00:00

Մրից՝ մրջուր. Թարգմանիչը՝ Ջրտնտպետկոմի նախագահ. «Ժամանակ»

13:00, 04 ապրիլ 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ նշանակեց Վարդան Մելքոնյանին, ով այդ պաշտոնում փոխարինեց Ինեսա Գաբայանին: Այս նշանակումը համակարգում ընդունվել է հետևյալ ձևակերպմամբ՝ մրից ելանք, ընկանք մրջուրը: Խնդիրն այն է, որ Մելքոնյանը ոլորտի մասնագետ չէ, նա այնքան հեռու է այս համակարգից, որ նրա կենսագրությունը որևէ տեղ չհրապարակվեց: Ըստ համակարգին ծանոթ մասնագետների՝ նա մասնագիտությամբ թարգմանիչ է և որպես թարգմանիչ է առնչվել համակարգի հետ: Վարչապետ Փաշինյանին մի քանի փորձառու թեկնածու է առաջարկվել, որոնք կարող էին ղեկավարել համակարգը, բայց բոլորի համար անհասկանալի նրա ընտրությունը կանգ է առել Մելքոնյանի վրա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր