00:00:00

Հակասություններ. «Հանգիստ նստեք տեղներդ»՝ Նազենի Ղարիբյանը գործում է վարչապետի «դաբրոյով». «Իրավունք»

13:15, 03 ապրիլ 2019 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ վերջին օրերին խիստ լարվել են Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների միջև հարաբերությունները: Կոնֆլիկտի առանցքում Օպերայի թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի կողմից աշխատանքից ազատելու փաստն է: Մասնավորապես՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փորձել են միջամտել և իրենց բողոքը բարձրացնել Ն. Ղարիբյանի կամայականությունների վերաբերյալ: Սակայն նոր իշխանության վերին օղակներից հասկացրել են. «Հանգիստ նստեք, տեղներդ»՝ ակնարկելով, որ Ն. Ղարիբյանը գործում է վարչապետի «դաբրոյով»: Այս իրավիճակը, ինչպես ԼՀԿ-ական պատգամավոր Մանե Թանդիլյանը կասեր, կոգնիտիվ դիսոնանս է ստեղծել պատգամավորների մոտ, քանի որ իրենց թվում էր, թե իրոք ունեն լծակներ և իշխանություն՝ խորհրդարանական վերահսկողության և խնդիրներ բարձրացնելու, բայց արի ու տես, որ նրանց այս թեմայով շտապել են լռեցնել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր