00:00:00

Պոպուլիզմ. Գուցե ԱԺ նիստերը անցկացվեն գյուղերո՞ւմ. «Ժամանակ»

14:04, 02 ապրիլ 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգում և ավելացնել դրույթ, ըստ որի ԱԺ յուրաքանչյուր գումարման ընթացքում մեկ նիստը լինի արտագնա և անցկացվի որևէ մարզում, իսկ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերեն այդ մարզին: Պատգամավորն իր այս առաջարկը հիմնավորում է տարածքների համաչափ զարգացմամբ: Ստացվում է, որ պատգամավորները պետք է անպայման Արագածոտնի մարզում նիստ անեն, որպեսզի հիշեն Արագածոտնի մարզի խնդիրների մասին, էլ չենք ասում այն մասին, որ ԱԺ կողմից ընդունված օրենքները չունեն մարզային նշանակություն և հավասարապես տարածվում են բոլոր մարզերի վրա: Իսկ եթե առաջնորդվենք պոպուլիզմի սկզբունքով, ապա կարելի է առաջարկել, որ ԱԺ նիստերը ընդհանրապես անցկացվեն գյուղերում, որովհետև այդ դեպքում պատգամավորները կմտածեն նաև գյուղերի մասին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր