00:00:00

«Ավելի ենք ակտիվանալու». Ինչու են ՀՀԿ-ականները մեկնում Արցախ, և երբ կխոսի Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»

13:09, 02 ապրիլ 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր, ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցի առիթով, հանրապետականները մեծ պատվիրակությամբ` Էդուարդ Շարմազանով, Արտակ Զաքարյան, Մարգարիտ Եսայան և այլք, մեկնում են Արցախ, կհանդիպեն արցախյան ղեկավարության, քաղաքական ուժերի հետ, կայցելեն Թալիշ. պատվիրակությունը 3 տարի առաջ այս օրերին կրկին Թալիշ էր այցելել, որից հետո Շարմազանովը հայտարարել էր դրամահավաք` Թալիշը վերականգնելու համար: Գնում եք տեսնեք ի՞նչ է արվել, թե՞ «պատասխան» այց է «Իմ քայլի» արցախյան այցին։ «Բացարձակապես. նախ` Թալիշում բավականին գործ է արվել այս ընթացքում, և հետո` այցը վաղուց էր պլանավորված»: Արդեն ակտիվացե՞լ եք։ «Ավելի ենք ակտիվանալու»: Իսկ Սերժ Սարգսյանը ե՞րբ կխոսի։ «Կխոսի, երբ իրավիճակը թելադրի, կարծում ենք` մայիս-հունիս ամիսների միջակայքում, Քաղաքացու օրը թող տոնեն՝ նոր»,- ասաց ՀՀԿ-ականը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր