00:00:00

Հռետորական հարց. Մեր երկրում տաքսի ծառայությունը ավելի գերակա ոլորտ է, քան գիտահետազոտակա՞նը. «Ժամանակ»

13:00, 02 ապրիլ 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովին կից փոքր և միջին ձեռներեցության համագործակցության աշխատանքային խմբի նիստի ժամանակ առաջարկ հնչեց, որ հարկերից ազատվեն նաև այն ընկերությունները կամ անհատ ձեռներեցները, որոնք զբաղվում են գիտահետազոտական գործունեությամբ, և որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, որը, սակայն, մերժվեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի կողմից: «Մեր երկրի համար տաքսի ծառայությունը ավելի գերակա՞ ոլորտ է, քան գիտահետազոտական գործունեությունը, որ տաքսի ծառայություն իրականացնելը ազատում ենք հարկերից, իսկ գիտահետազոտականը՝ ոչ». հռետորական հարց հնչեցրեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Ավագյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր