00:00:00

ԵՊՀ հոգաբարձուների վրա պրեսինգ արվո՞ւմ է «ճիշտ» քվեարկելու համար. «Հրապարակ»

13:56, 30 մարտ 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ հոգաբարձուների նախորդ նիստը, հիշեցնենք, չքննարկեց Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցը, քանի որ հնարավոր չեղավ հաստատել օրակարգը․ «Սինոփսիսի» ղեկավար Հովիկ Մուսայելյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը չքվեարկեցին օրակարգի օգտին: Հայտնի է, որ այս օրերին իշխանությունը ճնշումներ է գործադրում, որ հաջորդ նիստում «ճիշտ» քվեարկեն։ Բայց մի կարևոր նրբություն կա՝ օրակարգը հաստատվում է բաց քվեարկությամբ, ռեկտորի հարցն էլ քվեարկվելու է փակ քվեարկությամբ։ Իսկ խորհրդում 32 հոգի են. 8-ը` նախարարության, 8-ը` կառավարության, 8-ը՝ դասախոսների, 8-ը` ուսանողների ներկայացուցիչներ, և «ոչ բոլորը կենթարկվեն իշխանության հորդորին»՝ ասաց խորհրդի անդամներից մեկը: Խնդրո առնչությամբ զանգահարեցինք Մուսայելյանին և հետաքրքրվեցինք՝ Ձեր նկատմամբ բարձր մակարդակով պրեսինգ չի՞ արվում, ասաց. «Հետաքրքիր էր` շատ, ինձ ճանաչող մարդիկ լավ գիտեն, որ ինձ վրա սկզբունքորեն որևէ ճնշում չի կարող լինել»: Իսկ եթե ռեկտորի հրաժարականի հարցը դրվեց, ինչպե՞ս եք քվեարկելու։ ««Եթե»-ներով եկեք չխոսենք»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր