00:00:00

Ջրի վրա նստած հրեշը. Ում հետևից պետք է գնա Փաշինյանը. «Ժամանակ»

13:51, 30 մարտ 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Հայաստանի ոռոգման համակարգի պաշտոնյաներին՝ նշել էր, թե նրանք օլիգարխներ են, և պետությունը գնալու է նրանց հետևից: Ջրային համակարգի օլիգարխիայի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը Էջմիածին ՋՕԸ ղեկավար Սուրեն Սեդրակյանն է: Վերջինս սեփականաշնորհել է Էջմիածնի կենտրոնում գտնվող ՋՕԸ գրասենյակը՝ այն վերածելով առանձնատան: Էջմիածնի Հարկային տեսչության շենքը ևս սեփականաշնորհվել է Սեդրակյանի կողմից, հարկայինը այդ շենքում ընդամենը վարձակալ է: Սեդրակյանը սեփականաշնորհել է ջրային տնտեսությանը պատկանող Այղր լճի պոմպակայանը՝ այն վերածելով ռեստորանային համալիրի, որը հայտնի է «Պոպոքներ» անունով, Սեդրակյանին է պատկանում Էջմիածին-Երևան մայրուղու վրա գտնվող «Եդեմ» սգո սրահը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր