00:00:00

Տեղումներ՝ ձյան տեսքով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

16:54, 29 մարտ 2019

Մարտի 29-30-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։ Հանրապետության տարածքում` Մարտի 29-ի ցերեկը, 30-31-ը, ապրիլի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 29-ի ցերեկը, 30-ի ցերեկային ժամերին կնվազի 7-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 29-ի ցերեկը, 30-31-ը, ապրիլի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին բարձրադիր գոտում` ձյան տեսքով։ Երևան քաղաքի մարտի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.00C (2008 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` -8.00C (2003 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 9.90C

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր