00:00:00

Փաշինյան-Ալիեւ հանդիպումը շարունակվում է արտգործնախարարների մասնակցությամբ

16:30, 29 մարտ 2019

Հանդիպումը շարունակվում է ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքում գրառում է կատարել վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ Վիեննայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ընդլայնված կազմով հանդիպումը։ Ապա ընդլանված կազմով հանդիպումն ավարտվել էր: Մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր