00:00:00

Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանին կանխել են թմրանյութ անցկացնելու փորձը

12:05, 29 մարտ 2019

Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները հայ-իրանական սահմանին կանխել են թմրանյութ անցկացնելու հերթական փորձը: Ինչպես  հայտնել են Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, մարտի 26-ին Ագարակի անցակետում ծառայողական շան օգտագործմամբ Թեհրան-Երևան զբոսաշրջային ավտոբուսի զննության ընթացքում հայտնաբերվել է մուգ շագանակագույն զանգված պարունակող երկու փաթեթ: Միջադեպի բոլոր մանրամասները պարզելու համար հայտնաբերված իրը և համապատասխան քաղաքացին օրենքով սահմանված կարգով փոխանցվել են Հայաստանի ոստիկանության Մեղրիի բաժանմունքի աշխատակիցներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր