00:00:00

4 մարզերում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ճանապարհներ

10:16, 29 մարտ 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց), Դիլիջանի ոլորանները (կցորդիչով բեռնատարների համար) եւ Արագածոտնի մարզի Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ, Կոտայքի Հրազդան, Լոռու Վանաձոր, Սյունիքի Գորիս, Սիսիան քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում եւ Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի (մերկասառույց) տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր